Պանրով և նրբերշիկով բուտերբրոդ
Բաղադրությունը
- 400 գր. հաց,
- 150 գր. պանիր,
- 180 գր. նրբերշիկ,
- 50 գր. սերուցքային կարագ կամ մայոնեզ,
- մաղադանոս,
- կետչուպ,
- աղ,
- պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Հացը բաժանել մասերի, յուրաքանչյուրը պատել մայոնեզով կամ կարագով: Այնուհետև ավելացնել կտրատած նրբերշիկները, քիչ կետչուպ, քերիչի խոշոր անցքերով անցկացրած պանիրը: Բուտերբրոդները տեղադրել յուղով պատած տապակի մեջ և եփել ջեռոցում:
Քայլ 2
Մատուցել տաք վիճակում` պատելով կտրատած մաղադանոսով:
Մեկնաբանություններ
Իսկ սովորական հաց պետք է լինի?
Նառա ջան ապրես, շատ համեղ էր, փորձեցի և հավանեցի: Thank you very well.
ԵՍ ՍԱ ՎԱՂՈՒՑ ԵԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՇԱՏ ՀԱՄԵՂ Է
Ինձ թվում է համեղ կստացվի: