Բացեք հիմա. ՍենդվիչներՏնական Համբուրգեր
Տնական Համբուրգեր
Սենդվիչներ

Տնական Համբուրգեր

Նուեվա 2012-04-17 2287 դիտում 4.7 / 10

Բաղադրությունը

  • համբուրգերի հաց՝
  • 300 մլ կաթ
  • 1 ձու
  • 30 մլ ձեթ
  • 1 թ գդ աղ
  • 1 թ գդ շաքարավազ
  • մի կտոր հացի դրոժ
  • 550 գ ալյուր
  • համբուրգեր՝
  • աղացած միս( խոզի ու տավարի)
  • մի քիչ ձեթ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • մանր կտրտած կանաչի
  • բացի դրանից՝
  • լոլիկ,
  • հազարի տերևներ,
  • կետչուպ,
  • կլոր կտրկած սոխ,
  • պանիր,
  • կլոր-կլոր կտրկած թթու վարունգ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Գոլ կաթի մեջ լուծել դրոժը, շաքարը, ալյուրի մի մասը, տրորած ձուն, աղը: Ծածկել մաքուր սրբիչով, թողնել կես ժամ, որ հասունանա: Ավելացնել ալյուրի մնացած մասը, ձեթը և խմոր հունցել: Թողնել մոտ 1,5 ժամ, որ լավ բարձրանա: Մինչ այդ, միսը խառնել համեմունքների հետ և դնել սառնարանում մի ժամի չափ:
Քայլ 2
Խմորից ձեր ուզած չափի գնդիկներ պատրաստել, ձու քսել, սեզամի հատիկներ լցնել վրան (եթե ուզում եք) և թխել 200 աստիճանի տակ: Շատ նման են ստացվում Մակդոնալտսի հացերին, բայց ավելի համով:
Քայլ 3
Ստացված հացերի տրամագծով համբուրգերներ պատրաստել և տապակել երկու կողմից: Դնել հացերի մեջ՝հազարի թերթիկների, լոլիկի կտորների, պանիրի, թթու վարունգի հետ միասին:

Մեկնաբանություններ

Քրիստինա 2013-03-20

Շատ համովա

Գնահատել բաղադրատոմսը

2.4 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր