Տաք բուտերբրոտներ
Բաղադրությունը
- 6 կտոր երշիկ կամ խոզապուխտ կամ ապխտած ցանկացած միս
- 12 կտոր հաց
- 150 գ լոլիկ
- 6 հավի ձու
- աղ պղպեղ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լոլիկները կլոր կլոր շերտերով կտրատել:
Քայլ 2
6 հացի կտորներից առանձնացնել միջուկները:
Քայլ 3
Մնացած 6 կտոր հացերը դնել հատուկ թավայի մեջ /ջեռոցային/, վրան դնել երշիկի կամ խոզապուխտի կտորները, ապա միջուկն հանած հացի կտորները: Փոսիկների մեջ դնել լոլիկը, ջարդել մեկ ձու:
Քայլ 4
Աղ պղպեղ անել, դնել ջեռոցը 180 աստիճան 25 ր:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է, շնորհակալություն բաղադրատոմսի համար