Պանրով լավաշ
Բաղադրությունը
- Բաղադրիչներ.
- լավաշ- 3 հատ,
- պանիր – 200 գ,
- կեչուպ – 200 գ,
- չորացրած ռեհան կամ խառը կանաչի
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Լավաշը փռել տապակի վրա, կեչուպ քսել վրան: Քերած պանիր շաղ տալ լավաշի վրա, չորացրած կանաչին փշրել պանրի վրա: Երկրորդ լավաշով ծածկել, նորից կեչուպ քսել, պանիր ցանել, կանաչի փշրել: Երրորդ լավաշն էլ դնել, կրկին պանիր և կանաչի լցնել։ Տաք ջեռոցում թողնել 10-15 րոպե: Կտրատել և մատուցել թեյի հետ։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։