Բացեք հիմա. ՍենդվիչներՀավի Կրծքամիսը Թարխունով
Հավի Կրծքամիսը Թարխունով
Սենդվիչներ

Հավի Կրծքամիսը Թարխունով

Մարիամ 2011-09-03 1061 դիտում 2.9 / 10

Բաղադրությունը

  • Բաղադրիչներ.
  • հավի կրծքամիս – 6 կտոր,
  • շամպինիոն – 400 գ,
  • սոխ – 1 հատ,
  • սպիտակ չոր գինի – 1 բաժակ,
  • կրեմ ֆրեշ (թթվասերի ֆրանսիական տարբերակներից) – 300 գ,
  • թարմ թարխուն – 15 ցողուն,
  • քերած մշկընկույզ,
  • ալյուր – 1 ճ.գդ.,
  • բուսայուղ – 3 ճ.գդ.,
  • կարագ – 2-3 ճ.գդ.,
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սունկը լվանալ, մաքրել, ոտիկները հեռացնել: Սոխը մանրացնել, սունկի հետ տապակել ուժեղ կրակի վրա կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ: Տապակել 5-6 րոպե, մինչև ոսկեգույն դառնալը: Աղ, պղպեղ անել, վերցնել կրակից: Կրեմ-ֆրեշը, սպիտակ գինին, աղը, պղպեղը, մշկընկույզը խառնել բլենդերի մեջ: Հավի կրծքամսի վրա երկու կողմից աղ, պղպեղ անել: Ջեռոցի տապակին կարագ քսել, վրան դնել կրծքամիսը, վրան` տապակած սունկն ու սոխը: Վրան լցնել բլենդերի խառնուրդը: Մանր կտրատած թարխունը լցնել վրան: Տապակը դնել 170 °С ջեռոցի մեջ 30 րոպե: Միսը հանել ջեռոցից: Սոուսի համար առաջացած մսաջուրը լցնել թասի մեջ: Ավելացնել մնացած կարագը, եռացնել: Կրծքամիսն ու սունկը ծածկել փայլաթիթեղով, որ չսառչեն: Ալյուրը խառնել 1 ճ.գդ. ջրին, լցնել մսի հյութի վրա: Ստացված զանգվածը հարել, դարձնել սոուս: Եփել մինչև թանձրանա, 2-3 րոպե, աղ, պղպեղ անել: Այս սոուսը մատուցել կրծքամսի հետ: Զարդարել թարխունով

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.4 / 5 12 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր