Սենդվիչ հավի կրծքամսով
Բաղադրությունը
- 4 հատ կլոր բուլկի հացեր,
- 200 գր. հավի կրծքամիս,
- 150 գր. լոլիկ,
- 1 տուփ պահածոյացված գարուխ,
- 100 գր. պանիր,
- հազար,
- պղպեղ, աղ, մայոնեզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես հավի կրծքամիսը խաշել, այնուհետև մանր կտրատել, կտրատել նաև լոլիկը եվ լցնել հավի կրծքամսի վրա, այս ամենին ավելացնել գարուխը: Համեմել պղպեղով, աղով: Վերջում ավելացնել մայոնեզը:
Քայլ 2
Պանիրը քերիչով անցկացնել: Բուլկիները բաժանել 2 մասի, ներսի մասը փորել և ներսում դնել նախապես պատրաստված բաղադրամասը: Վրան լցնել պանիր, իսկ պանիրի վրա դնել հազարը և փակել այն բուլկու մյուս կտորով: Սենդվիչը կարող եք հյուրասիրել տաք կամ սառը վիճակում:
Մեկնաբանություններ
Շատ համեղ է:
Շատ հետաքրքիր բաղադրատոմս է