Բացեք հիմա. ՍենդվիչներՍենդվիչ հավի կրծքամսով
Սենդվիչ հավի կրծքամսով
Սենդվիչներ

Սենդվիչ հավի կրծքամսով

Անուշ 2010-04-24 3420 դիտում 4.2 / 10

Բաղադրությունը

  • 4 հատ կլոր բուլկի հացեր,
  • 200 գր. հավի կրծքամիս,
  • 150 գր. լոլիկ,
  • 1 տուփ պահածոյացված գարուխ,
  • 100 գր. պանիր,
  • հազար,
  • պղպեղ, աղ, մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես հավի կրծքամիսը խաշել, այնուհետև մանր կտրատել, կտրատել նաև լոլիկը եվ լցնել հավի կրծքամսի վրա, այս ամենին ավելացնել գարուխը: Համեմել պղպեղով, աղով: Վերջում ավելացնել մայոնեզը:
Քայլ 2
Պանիրը քերիչով անցկացնել: Բուլկիները բաժանել 2 մասի, ներսի մասը փորել և ներսում դնել նախապես պատրաստված բաղադրամասը: Վրան լցնել պանիր, իսկ պանիրի վրա դնել հազարը և փակել այն բուլկու մյուս կտորով: Սենդվիչը կարող եք հյուրասիրել տաք կամ սառը վիճակում:

Մեկնաբանություններ

Մերի 2013-01-12

Շատ համեղ է:

Մելինե 2012-09-06

Շատ հետաքրքիր բաղադրատոմս է

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 42 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր