Սմբուկով Տորթ
Բաղադրությունը
- 3,4 սմբուկ
- 500_700 գր տավարի միս
- սոխ
- պանիր
- աղ, սև ու կարմիր պղպեղ
- կանաչի։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկները կիսել երկու մասի, շերտ-շերտ կտրատել, այդպես թողնել 10 րոպե, հետո տապակել։ Տավարի միսը աղալ, եփել։ Պատրաստ լինելուց հետո ավելացնել մանրացված սոխ, մանրացված կանաչի, համեմել սև, կարմիր պղպեղներով։
Քայլ 2
Թավայի մեջ շարել տապակած սմբուկները, ապա ավելացնել միսը, պանիրը։ Շարել երկրորդ շերտը նույն կերպ, իսկ երրորդ շերտը շարել տապակած սմբուկները։ Այնուհետը ձուն լավ հարել, տարածել ուտեստի վրա, եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում, այնուհետև տաք վիճակում վրան պանիր ավելացնել, որպեսզի պանիրը հեշտությամբ հալչի։ Ուտեսը ձևավորել մանրացված մաղադանոսով։
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր և հեշտ պատրաստվող, շնորհակալություն
փորձենք՝ տեսնենք ոնց կստացվի :)