Մսով և Մակարոնով Ռուլետ
Բաղադրությունը
- Մսի ֆարշի համար՝
- 700գր աղացած տավարի միս
- 1 ձու
- 1 ճգ․ մանանեխ
- 1-2 կտոր հաց
- 1 սոխ
- աղ, պղպեղ։
- 100գր․ մակարոն։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես մակարոնը շոգեխաշել այնպես, ինրպես գրված է պատրաստման եղանակում։
Քայլ 2
Աղացած տավարի մսին ավելացնել ձուն, մանրացված սոխը, թրջած հացը, մանանեխը, աղն ու պղպեղը։ Ֆարշը խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված։ Ապա մսի ֆարշը տարածել փայլաթիթեղի վրա, մեջտեղում դնել մակարոնը և փաթաթել ռուլետի տեսքով։ Այնուհետև տակդիրի վրա դնել յուղաթուղթ և մսի ռուլետը տեղադրել տակդիրում։
Քայլ 3
Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում, մոտ 1 ժամ։ Բարի Ախորժակ։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։