Մանիով և Ելակով Շիլա
Բաղադրությունը
- 2,5 բաժակ կաթ
- 2 բաժակ ջուր
- 1/4թգ․ աղ
- 1 բաժակ մանի
- 3 ճգ․ շականակագույն շաքարավազ
- վանիլ
- ելակ ըստ ցանկության
- սերուցք ըստ ցանկության
- կտրատված ընկույզ։
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, աղը և դնել կրակին մինչև եռալը։ Քիչ քիչ ավելացնել մանին և ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Փակել կաթսան կափարիչով, եփել մարմանդ կրակի վրա 20-25 րոպե, ընթացքում հաճախ խառնել, եթե շիլան շատ խտանա, կարող եք ավելացնել քիչ քանակությամբ կաթ։ Շիլան պետք է լինի կրեմի խտության։
Քայլ 2
Պատրաստ լինելուց հետո, շիլավ վերցնել կրակի վրայից և ավելացնել շաքարավազը և վանիլը։ Մատուցելիս վրան ավելացնել մանրացված ելակն ու ընկույզը։ Բարի Ախորժակ։
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։