Բացեք հիմա. ՃաշատեսակներՄանիով և Ելակով Շիլա
Մանիով և Ելակով Շիլա
Ճաշատեսակներ

Մանիով և Ելակով Շիլա

Սոնա 2013-09-19 293 դիտում 3.8 / 10

Բաղադրությունը

  • 2,5 բաժակ կաթ
  • 2 բաժակ ջուր
  • 1/4թգ․ աղ
  • 1 բաժակ մանի
  • 3 ճգ․ շականակագույն շաքարավազ
  • վանիլ
  • ելակ ըստ ցանկության
  • սերուցք ըստ ցանկության
  • կտրատված ընկույզ։

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, աղը և դնել կրակին մինչև եռալը։ Քիչ քիչ ավելացնել մանին և ընթացքում անընդհատ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Փակել կաթսան կափարիչով, եփել մարմանդ կրակի վրա 20-25 րոպե, ընթացքում հաճախ խառնել, եթե շիլան շատ խտանա, կարող եք ավելացնել քիչ քանակությամբ կաթ։ Շիլան պետք է լինի կրեմի խտության։
Քայլ 2
Պատրաստ լինելուց հետո, շիլավ վերցնել կրակի վրայից և ավելացնել շաքարավազը և վանիլը։ Մատուցելիս վրան ավելացնել մանրացված ելակն ու ընկույզը։ Բարի Ախորժակ։

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 5 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր