Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե տորթ
Շոկոլադե տորթ
Թխվածքներ

Շոկոլադե տորթ

Գոհար 2013-07-05 1350 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 8 ձու
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 3 ճ/գ. բուսական յուղ
  • 7 ճ/գ. կաթ
  • 3 ճ/գ. թթվասեր
  • 1 թ/գ. սոդա
  • 1 ձ/գ. քացախ
  • 1.5 բաժակ ալյուր
  • 1 տուփ կակաո

Պատրաստման եղանակը

Քայլ 1
4 ձվի դեղնուցները հարել շաքարավազի, բուսական յուղի, կաթի, թթվասերի, սոդայի, քացախի հետ, ավելացնել ալյուրը և կակաոն, թողնել հանգստանա: 8 ձվի սպիտակուցը հարել մինչև դառնա բեզե, ապա դանդաղ ու նույն ուղղությամբ խառնելով ավելացնել խմորին: Թխել 1 շերտով, 200°C-ում: Թխված բիսկվիտը մեջտեղից կիսել, 2 շերտ դարձնել, շերտերն իրար միացնել շագանակագույն կրեմով, վերին շերտին գլազուր քսել և վրան ձևավորել սպիտակ կրեմով:
Քայլ 2
Կրեմ
Քայլ 3
1.5 բաժակ շաքարավազին խառնել 1.5 բաժակ կաթ, 3-4 ճ/գ ալյուր, դնել մարմանդ կրակին, հենց որ սկսի եռալ, խառնելով քիչ-քիչ ավելացնել 4 ձվի դեղնուցը: Կրակից վերցնել, թողնել հովանա: Ստացված կրեմը բաժանել 2 մասի: Մի մասի վրա ավելացնել կակաո, իսկ մյուսը թողնել սպիտակ (ձևավորման համար): Առանձին հարել 200 գ. կարագը, ավելացնել սառեցված կրեմային զանգվածին:
Քայլ 4
Գլազուր
Քայլ 5
100 գ. շոկոլադը գոլորշու վրա հալեցնել և ավելացնել 100 գ. կարագ, լավ խառնել, թողնել հովանա:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 10 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր