Բացեք հիմա. ԹխվածքներԿաթնաշոռով Դոնդող-Տորթ
Կաթնաշոռով Դոնդող-Տորթ
Թխվածքներ

Կաթնաշոռով Դոնդող-Տորթ

Էվելինա 2013-07-01 597 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 200 գր կաթնաշոռ
  • 450 գր թթվասեր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 2 ճաշի գդալ ժելատին
  • 1½ բաժակ ջուր
  • ½ թեյի գդալ վանիլին
  • ½ բաժակ կտրատած դեղձ
  • ½ բաժակ սև կամ կարմիր հաղարջ

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ժելատինը թրջիր ջրով և թող՝ հասունանա մոտ 20 րոպե: Երբ ուռչի, դիր ցածր կրակի վրա և անընդհատ խառնիր: Հենց զգաս, որ արդեն սկսում է եռալ, վերցրու կրակի վրայից: Հիշիր, շատ կարևոր է, որ այն չհասցնի եռալ: Առանձնացրու 2-3 ճաշի գդալ և հաղարջ ավելացրու: Հաղարջով ժելատինի մասսան լցրու այն ամանի մեջ, որտեղ պատրաստելու ես դոնդող-տորթը և 20 րոպե պահիր սառնարանում:
Քայլ 2
Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, ժելատինի մասսան և վանիլինը հարիր բլենդերով այնքան, որ ստանաս միասեռ զանգված, ապա ավելացրու կտրատած դեղձը: Կաթնաշոռով զանգվածն ավելացրու հաղարջով դոնդողի վրա և դիր սառնարանում` մոտ 2-3 ժամ: Մատուցելուց առաջ, դոնդողով տարան դիր տաք ջրի մեջ մի քանի րոպե, ապա շուռ տուր մատուցվող ափսեի մեջ: Կտրատիր և վայելե՛ք:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 3 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր