Բացեք հիմա. ԹխվածքներՏոնական Տորթ
Տոնական Տորթ
Թխվածքներ

Տոնական Տորթ

Darbinyan 2013-10-28 31 դիտում 0.0 / 10

Բաղադրությունը

  • 7 ձու
  • 1.5 բաժակ շաքարավազ
  • 5 ճ/գ մեղր
  • 2 ճ/գ բուսայուղ
  • 1.5 ճ/գ քացախ
  • 1 թ/գ սոդա
  • 2 բաժակ ալյուր
  • Կրեմի համար 1 բաժակ շաքարավազ
  • 2 բաժակ կաթ
  • 1 տուփ վանիլին
  • 2 ճ/գ ալյուր
  • 400 գ. կարագ
  • Ձևավորման համար մրգեր

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն հարել, ավելացնել շաքարավազը, բուսայուղը, մեղրը, քացախը, սոդան, անընդհատ խառնելով ավելացնել ալյուրը, մինչև դառնա համասեռ զանգված:
Քայլ 2
Բաժանել 2 մասի` մեկը մյուսից մի քիչ շատ:
Քայլ 3
Ջեռոցը տաքացնել 180°Ս, ընտրել 2 կաղապար` մեկը մեծ, մյուսը` փոքր, կաղապարները յուղել և խմորներն առանձին առանձին թխել 20-25 րոպե:
Քայլ 4
Կրեմի պատրաստումը
Քայլ 5
Կաթը դնել կրակին, ավելացնել շաքարավազը, անընդհատ խառնելով լցնել ալյուրը, որ գնդեր չառաջանան, 1-2 անգամ եռալուց հետո կրակից վերցնել, թողնել հովանա:
Քայլ 6
Կարագն առանձին հարել մինչև սպիտակի, քիչ-քիչ ավելացնել եփուկին, համեմել վանիլինով:
Քայլ 7
Բիսկվիթները բաժանել 2 մասի և կրեմի բարակ շերտով միացնել իրար, ձևավորել կրեմով ու տարբեր մրգերով:
Քայլ 8
Ծաղիկ պատրաստելու համար սպիտակ կրեմից մի փոքր վերցնել, ավելացնել այնքան կարմիր սննդային ներկ, որ ստացվի վարդագույն:
Քայլ 9
Ներարկիչով ձևավորել տորթի եզրերը:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

0.0 / 5 0 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր