Բացեք հիմա. ԹխվածքներՆապոլեոն
Նապոլեոն
Թխվածքներ

Նապոլեոն

Maria 2013-10-28 31 դիտում 0.0 / 10

Բաղադրությունը

  • 5 ձու
  • 2 ճգ. շաքարավազ
  • 2 ճգ. հալած յուղ
  • աղ
  • 0,5 թգ. կիտրոնի աղ
  • 3 բաժակ գոլ ջուր
  • ալյուր
  • 700 գր. կարագ
  • 1,5 տուփ խտացրած կաթ
  • 0,5 տուփ վանիլին

Պատրաստման եղանակը

Քայլ 1
5 ձվի դեղնուցը լավ հարել 2 ճգ. շաքարավազով, խառնելով ավելացնել 2 ճգ. հալած յուղ, մի պտղունց աղ, 0,5 թգ. կիտրոնի աղ և 3 բաժակ գոլ ջուր (ջուրը լցնելիս խառնելը չդադարեցնել, որպեսզի գնդիկներ չառաջանան):
Քայլ 2
Մաղած ալյուրը աստիճանաբար ավելացնելով խմոր հունցել, այնքան, որ ձեռքերին չկպչի:
Քայլ 3
Ստացված խմորը բաժանել 5 գնդի:
Քայլ 4
Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի:
Քայլ 5
Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:
Քայլ 6
Դա պետք է կրկնել 3 անգամ, նույն ձևով` բոլոր գնդերը:
Քայլ 7
Սառնարանից հանել քառակուսաձև ծալած 1 գունդը, բացել ջեռոցի թիթեղի չափով, սառը թիթեղի վրա ալյուր լցնել, խմորի բացվածքը փռել վրան և դնել նախապես տաքացրած ջեռոցում` եփելու:
Քայլ 8
Գազի բոցի բարձրությունը մոտավորապես 5 մմ. պետք է լինի:
Քայլ 9
Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա:
Քայլ 10
Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:
Քայլ 11
Կրեմ.- 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

0.0 / 5 0 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր