Միկադո
Բաղադրությունը
- 200գր. մարգարին,
- 1 բաժակ շաքարավազ,
- 3 հատ ձու,
- 3ճգ. մեղր,
- 1թգ. սոդա,
- 1ճգ. քացախ
- ալյուր:
- Կրեմ:
- 150գր. կարագ
- 2 բանակ եփած խտացրած կաթ
- 3ճգ. կակաո:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Մարգարինը, ձուն, շաքարավազը, մեղրը, սոդան քացախի հետ միասին միասին լավ հարում ենք ավելացնում ենք ալյուրը, որպեսզի ստացվի ոչ շատ պինդ խմոր, գրտնակելու համար: Պատրաստել 8-10 գունդ: Ապա այդ գնդերը բացել գրտնակով և եփել ջեռոցում:
Քայլ 2
Կրեմի համար կարագը լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը, իսկ վերջում կակաոն:
Մեկնաբանություններ
շատ շնորհակալ եմ,անչափ համեղ էր...
Շատ շնորհակալություն, հիանալի բաղադրատոմս է։
իսկ կասեք գոլորշու վրա պատրաստենք,թե.....
նյամ-նյամ:)
Խնդրում եմ նշել նաև ալյուրի չափսը, եթե դուք արդեն թխել եք, պետք է, որ չափսը իմանաք, դա շատ կարևոր է: