Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Պրեստիժ
Թխվածք Պրեստիժ
Թխվածքներ

Թխվածք Պրեստիժ

Հասմիկ 2011-01-29 9108 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Խմոր`
  • 6 հատ ձու
  • 18 ճգ. շաքարավազ,
  • 18ճգ. ալյուր
  • 12 ճգ. ջուր
  • 1 թգ. սոդա
  • 2 ճգ. կակաո:
  • Կրեմ
  • 100 գր. սև սալոր
  • 100 գր ընկույզ
  • մի քիչ կոնյակ
  • 500 մլ կաթ
  • 5 ճգ. ալյուր
  • 250 գր կարագ
  • 200 գր շաքարի փոշի,
  • կակաո:
  • Զարդարել`
  • մանրացված ընկույզ
  • մանրացված խմոր
  • սպիտակ և սև շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար ձվի սպիտակուցը առանձնացնել դեղնուցից: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, այնուհետև քիչ- քիչ ավելացնել ջուրը: Լավ հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան և կակաոն: Ձվի սպիտակուցը առանձին լավ հարել և ավելացնել վերոնշյալ խմորին, լավ խառնել: Տարայի մեջ կալկա դնել, խմորը լցնել մեջը և եփել 200 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Սառչելուց հետո բաժանել 3 մասի: Խմորների վրա կոնյակ ցանել:
Քայլ 2
Եփել կրեմը, շաքարի փոշին և ալյուրը խառնել իրար, ավելացնել կաթը և լավ հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան: Հետո դնել կրակին և եփել մարմանդ կրակի տակ, մինչև կրեմը թանձրանա /անընդհատ խառնել/: Կարագը հարիչով լավ հարել, քիչ քիչ ավելացնել սառեցված եփած կրեմը և շարունակել հարելը:
Քայլ 3
Կրեմը բաժանել 3 մասի: Մի մասը թողնել այդպես սպիտակ, իսկ մյուս երկուսի վրա ավելացնել կակաոն և խառնել: Առաջին խմորի վրա քսել շոկոլադե կերմը, վրան ընկույզ շաղ տալ, դնել երկրորդ խմորը, վրան քսել սպիտակ կրեմը և կտրատված սալորաչիր շարել, դնել երրորդ խմորը կրկին շոկոլդե կրեմ քսել, ընկույզ շաղ տալ:
Քայլ 4
Վերջում զարդարել մանրացված ընկույզով,մանրացված խմորով, սպիտակ և սև շոկոլադով:

Մեկնաբանություններ

Արևիկ 2011-02-06

Շատ համեղ էր:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 40 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր