Ապխտած Վիտչինայով Ռուլետ
Բաղադրությունը
- 1 հատ սոխ,
- 500 գր. խաշած շամպինիոն
- կես հատ լիմոնի հյութ
- 6 կտոր ապխտած վիտչինա
- կանաչի,
- աղ, սև պղպեղ,
- կարագ:
- Սոուս`
- 100 մլ. սպիտակ գինի
- 4 ճգ. սերուցք
- 1 թգ. ալյուր
- 1 հատ ձվի դեղնուց:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սոխը մանր կտրատել և տապակել: Ավելացնել կտրատված սունկը և լիմոնի հյութը և թողնել կրակին 3-5 րոպե:
Քայլ 2
Վիտչինայի մեջ լցնել սնկից պատրաստված միջուկը, փաթաթել և փայտիկով ամրացնել:
Քայլ 3
Սոուսի պատրաստման համար ձվի դեղնուցը հարել ալյուրի հետ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչներ, մի քիչ աղ և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Քայլ 4
Տապակի մեջ շարել ռուլետները, վրան լցնել սոուսը և եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե: Զարդարել մանրացված կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։