Խոզի Միսը Սնկով
Բաղադրությունը
- 500 գր. փափուկ խոզի միս
- 500 գր կարտոֆիլ
- 300 գր. թարմ շամպինիոն
- սոխ,
- սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խոզի միսը 1սմ հաստությամբ կտրել, այնուհետև միսը ծեծել, տափակեցնել: Կարտոֆիլը մաքրել, լվանալ և կլոր կլոր կտրատել: Շամպինիոնը նույնպես մաքրել, լվանալ և բարակ բարակ կտրատել: Սոխը նույնպես կլոչ կլոր կտրատել: Վերցնել ֆոլգի, վրան դնել 1 կտոր միս, մսի վրա սունկը, սնկի վրա սոխը, իսկ վերջում կարտոֆիլը, այս ամենը համեմել աղով և սև պղպեղով: Հետո ֆոլգան լավ փաթաթել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում գրեթե 1 ժամ: Զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։