Քաղցրեղեն Կարտոֆիլ
Բաղադրությունը
- 300 գր. պեչենի
- 200մլ. կաթ
- 100գր. կարագ
- 2 ճգ. շաքարավազ
- 2 թգ. ալյուր
- 1 հատ ձու
- 2 ճգ. կակաո
- 50գր. մանրացված ընկույզ
- վանիլ
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ընկույզը, պեչենին մսաղացով կամ բլենդերով մանրացնել, ավելացնել կակաոն և խառնել: Հետո պատրաստել եփովի կրեմ: Ալյուրը, շաքարավազը և վանիլը միասին խառնել, ապա ավելացնել մի քիչ կաթ և լավ խառնել, որպեսզի գնդիկներ չլինեն: Այնուհետև ավելացնել ձուն և նորից լավ հարել: Մնացած կաթը դնել կրակին և թողնել, որ եռա, հետո քիչ քիչ ավելացնել վերոնշյալ խառնուրդը և անընդհատ խառնել, որպեսզի կաթսայի տակ չկպչի: Երբ զանգվածը կտանա, ավելացնել կարագը, լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և վերցնել կրակից: Տաք կրեմի վրա լցնել պեչենուց պատրաստված խառնուրդը լավ խառնել և գնդիկներ պատրաստել: Զարդարել ըստ ցանկության:
Մեկնաբանություններ
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ Է,ԱՆՊԱՅՄԱՆ ԿՓՈՐՁԵՄ...
Տեսքը լավն է: