Քաղցր Խողովակներ
Բաղադրությունը
- Խմոր
- 300գր. ալյուր,
- 2 ձու,
- 250գր շաքարի փոշի,
- 1/4 բաժակ կաթ,
- վանիլի փոշի:
- Կրեմ`
- 200մլ. սերուցք
- շաքարավազ,
- վանիլ,
- մանրացված նուշ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն հարել շաքարի փոշու և վանիլի հետ: Հետո ավելացնել ալյուրը լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Խմորը լցնել նախապես ձեթով պատված ջեռոցամանի մեջ` տալով բլինչիկի լիստերի տեսք: Եվ եփել նախապես տաքացված ջեռոցում, այնքան, մինչև խմորի եզրերը կկարմրեն: Հետո հանել ջեռոցից, տաք տաք պտտացնել խմորը, տալով խողովակի տեսք:
Քայլ 3
Սերուցքը հարել շաքարավազի և վանիլի հետ: Եվ մատուցելիս լցնել խմորե խողովակների մեջ, որպեսզի խմորը շատ չփափկի: Այնուհետև վրա մանրացված նուշ շաղ տալ:
Մեկնաբանություններ
Փորձեցի, բայց լավ չի:
Շատ լավա ստացվել խմորն էլ չի փշրվում, ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Իսկ խմորը չի փշրվի