Բացեք հիմա. ԹխվածքներՔաղցր Խողովակներ
Քաղցր Խողովակներ
Թխվածքներ

Քաղցր Խողովակներ

Դիանա 2011-01-10 5510 դիտում 4.1 / 10

Բաղադրությունը

  • Խմոր
  • 300գր. ալյուր,
  • 2 ձու,
  • 250գր շաքարի փոշի,
  • 1/4 բաժակ կաթ,
  • վանիլի փոշի:
  • Կրեմ`
  • 200մլ. սերուցք
  • շաքարավազ,
  • վանիլ,
  • մանրացված նուշ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն հարել շաքարի փոշու և վանիլի հետ: Հետո ավելացնել ալյուրը լավ խառնել, այնուհետև ավելացնել կաթը և խառնել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Խմորը լցնել նախապես ձեթով պատված ջեռոցամանի մեջ` տալով բլինչիկի լիստերի տեսք: Եվ եփել նախապես տաքացված ջեռոցում, այնքան, մինչև խմորի եզրերը կկարմրեն: Հետո հանել ջեռոցից, տաք տաք պտտացնել խմորը, տալով խողովակի տեսք:
Քայլ 3
Սերուցքը հարել շաքարավազի և վանիլի հետ: Եվ մատուցելիս լցնել խմորե խողովակների մեջ, որպեսզի խմորը շատ չփափկի: Այնուհետև վրա մանրացված նուշ շաղ տալ:

Մեկնաբանություններ

Անահիտ 2011-08-04

Փորձեցի, բայց լավ չի:

Մերի 2011-07-21

Շատ լավա ստացվել խմորն էլ չի փշրվում, ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Աիդա 2011-07-10

Իսկ խմորը չի փշրվի

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 38 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր