Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Միմոզա
Տորթ Միմոզա
Թխվածքներ

Տորթ Միմոզա

Լիզա 2011-01-07 5478 դիտում 4.0 / 10

Բաղադրությունը

  • Խմոր առաջին`
  • 4 հատ ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • մի քիչ վանիլի փոշի:
  • Խմոր երկրորդ`
  • 2 հատ ձու
  • կես բաժակ շաքարավազ
  • կես բաժակ ալյուր
  • մի քիչ վանիլի փոշի:
  • Կրեմ`
  • 350մլ սերուցք,
  • 1 բաժակ շաքարի փոշի,
  • 1 տուփ պահածոյացված անանաս:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Առաջին խմորի համար ձվի սպիտակուցը առանձին լավ հարել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել սպիտակուցի վրա: Վերջում ավելացնել վանիլի փոշին, ալյուրը և լավ խառնել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Եփելուց հետո թողնել, որ սառչի:
Քայլ 2
Երկրորդ խմորը եփել նույն կերպ:
Քայլ 3
Կրեմի համար սերուվքը լավ հարել, ավելացնել շաքարի փոշին, լավ խառնելուց հետո դնել սառնարանում:
Քայլ 4
Առաջին խմորը բաժանել երկու մասի, մի մասի վրա կրեմ քսել, այնուհետև վրան ավելացնել խորանարդաձև կտրատած անանասը: Հետո դնել երկրորդ կտորը, կրեմով տորթը պատել: Երկրորդ խմորը քառակուսիների տեսքով կտրատել և ծածկել ամբողջ տորթ այդ խմորով: Դնել սառնարանում որ սառչի, այնուհետև մատուցել:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

2.0 / 5 33 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր