Տորթ Միմոզա
Բաղադրությունը
- Խմոր առաջին`
- 4 հատ ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ ալյուր
- մի քիչ վանիլի փոշի:
- Խմոր երկրորդ`
- 2 հատ ձու
- կես բաժակ շաքարավազ
- կես բաժակ ալյուր
- մի քիչ վանիլի փոշի:
- Կրեմ`
- 350մլ սերուցք,
- 1 բաժակ շաքարի փոշի,
- 1 տուփ պահածոյացված անանաս:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Առաջին խմորի համար ձվի սպիտակուցը առանձին լավ հարել: Դեղնուցը հարել շաքարավազի հետ, այնուհետև ավելացնել սպիտակուցի վրա: Վերջում ավելացնել վանիլի փոշին, ալյուրը և լավ խառնել: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում: Եփելուց հետո թողնել, որ սառչի:
Քայլ 2
Երկրորդ խմորը եփել նույն կերպ:
Քայլ 3
Կրեմի համար սերուվքը լավ հարել, ավելացնել շաքարի փոշին, լավ խառնելուց հետո դնել սառնարանում:
Քայլ 4
Առաջին խմորը բաժանել երկու մասի, մի մասի վրա կրեմ քսել, այնուհետև վրան ավելացնել խորանարդաձև կտրատած անանասը: Հետո դնել երկրորդ կտորը, կրեմով տորթը պատել: Երկրորդ խմորը քառակուսիների տեսքով կտրատել և ծածկել ամբողջ տորթ այդ խմորով: Դնել սառնարանում որ սառչի, այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։