Բիֆշտեքս
Բաղադրությունը
- 1 կգ տավարի միս /անյուղ ֆիլե, կլորավուն` ոչ տափակ/
- 5 հատ դափնու տերև
- 10 հատ կլոր սև բիբար
- 1 փոքր գազար
- 2-3 ճգ. տոմատի մածուկ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Տավարի մսի վրա 10-12 տեղ դանակով անցքեր բացել, հետո այդ անցքերի մեջ տեղադրել կտրատած գազարը, մանրացված դափնու տերևը, սև բիբարը: Այնուհետև ձիգ թելով փաթաթել միսը, կապել, միսը դնել կաթսայի մեջ, ավելացնել այնքան ջուր, որ միսը ծածկի: Եփել մարմանդ կրակի վրա այնքան մինչև միսը կլինի խիսաեփ: Այնուհետև մսի ջրից մի քիչ վերցնել, մեջը լոլիկի մածուկ դնել, լավ խառնել և ավելացնել մսի վրա: Եփել հանդարտ կրակի տակ 30 րոպե: Այնուհետև մսի վրայից հանել թելը և մատուցել սառը վիճակում:
Մեկնաբանություններ
hoyakap