Բացեք հիմա. ԹխվածքներԿարամելով, շոկոլադով թխվածք
Կարամելով, շոկոլադով թխվածք
Թխվածքներ

Կարամելով, շոկոլադով թխվածք

Լիզա 2010-12-28 5256 դիտում 4.7 / 10

Բաղադրությունը

  • Խմոր`
  • 250 գր. ալյուր
  • 55 գր. շաքարի փոշի
  • 150 գր. կարագ
  • 4-6 ճգ. սառը ջուր,
  • մի պտղունց աղ:
  • Կարամել`
  • 1 տուփ խտացրած կաթ,
  • 50-70գր. կարագ:
  • Գլազուր`
  • 1 կաթնային շոկոլադ
  • 100 գր. ընկույզ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ալյուրի մեջ ավելացնել կարագը և ձեռքերով տրորել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել աղը, շաքարի փոշին, ջուրը և լավ խառնել: Խմորից գունդ պատրաստել, դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել: Հետո դնել որևէ տաք տեղ 30 րոպե: Վերցնել տակդիրը, մեջը դնել խմորը և ձեռքերով բացել, որպեսզի տարածվի ամբողջ տակդիրի մեջ:
Քայլ 2
Այնուհետև պատառաքաղով ծակծկել և եփել նախապես տաքացված ջեռոցի մեջ 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար խտացրած կաթը և կարագը եփել մարմանդ կրակի տակ, անընդհատ խառնել եփելու ընթացքում, երբ կստանա կարամելի տեսք վերցնել կրակից և տաք տաք քսել խմորի վրա: Հետո թողնել, որ սառչի:
Քայլ 4
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել: Այնուհետև լցնել կարամելի վրա, տարածել դանակի օգնությամբ: Հետո դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել: Բարի ախորժակ:

Մեկնաբանություններ

Վարդուհի 2011-04-03

Բաղադրատոմսը շատ խոստումնալից է,ես անպայման կփորձեմ

Գնահատել բաղադրատոմսը

2.4 / 5 47 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր