Կարամելով, շոկոլադով թխվածք
Բաղադրությունը
- Խմոր`
- 250 գր. ալյուր
- 55 գր. շաքարի փոշի
- 150 գր. կարագ
- 4-6 ճգ. սառը ջուր,
- մի պտղունց աղ:
- Կարամել`
- 1 տուփ խտացրած կաթ,
- 50-70գր. կարագ:
- Գլազուր`
- 1 կաթնային շոկոլադ
- 100 գր. ընկույզ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ալյուրի մեջ ավելացնել կարագը և ձեռքերով տրորել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնել աղը, շաքարի փոշին, ջուրը և լավ խառնել: Խմորից գունդ պատրաստել, դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել: Հետո դնել որևէ տաք տեղ 30 րոպե: Վերցնել տակդիրը, մեջը դնել խմորը և ձեռքերով բացել, որպեսզի տարածվի ամբողջ տակդիրի մեջ:
Քայլ 2
Այնուհետև պատառաքաղով ծակծկել և եփել նախապես տաքացված ջեռոցի մեջ 180 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար խտացրած կաթը և կարագը եփել մարմանդ կրակի տակ, անընդհատ խառնել եփելու ընթացքում, երբ կստանա կարամելի տեսք վերցնել կրակից և տաք տաք քսել խմորի վրա: Հետո թողնել, որ սառչի:
Քայլ 4
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել մանրացված ընկույզը և լավ խառնել: Այնուհետև լցնել կարամելի վրա, տարածել դանակի օգնությամբ: Հետո դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել: Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
Բաղադրատոմսը շատ խոստումնալից է,ես անպայման կփորձեմ