Բացեք հիմա. ՃաշատեսակներԽոզի Բուդ
Խոզի Բուդ
Ճաշատեսակներ

Խոզի Բուդ

Սվետա 2010-12-27 9555 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խոզի բուդ,
  • 200գր. կարմիր պղպեղ,
  • 12-15 հատ դափնու տերև,
  • 10-15 հատիկ փոքր կլոր սև բիբար,
  • 10-15 հատիկ մեծ կլոր սև բիբար,
  • 2-3ճգ. աղ,
  • 3 գլուխ սխտոր:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ջրի մեջ լցնել կարմիր պղպեղը, դափնու տերևը, փոքր և մեծ սև կլոր բիբարները, աղը և դնել կրակին, որ եռա: Ջուրը թողնել, որ սառչի, այնուհետև ավելացնել ծեծած սխտորը: Զանգվածը խառնել, խոզի բուդը դնել մեջը և այդպես թողնել 2-3 օր սառնարանում: Հանել, չորացնել, ֆոլգայով փաթաթել, եփել ջեռոցում 150 աստիճան ջերմաստիճանում 5 ժամ: Պատառաքաղով ծակծկել, եթե պարզ ջուր դուրս գա, ուրեմն եփած է, իսկ եթե արյունաջուր, ապա թողեք մի քիչ էլ եփվի:

Մեկնաբանություններ

Սեդա 2011-01-28

Ես էլ եմ այսպես պատրաստել, շատ համով է: Շնորհակալություն

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 76 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր