Խոզի Բուդ
Բաղադրությունը
- Խոզի բուդ,
- 200գր. կարմիր պղպեղ,
- 12-15 հատ դափնու տերև,
- 10-15 հատիկ փոքր կլոր սև բիբար,
- 10-15 հատիկ մեծ կլոր սև բիբար,
- 2-3ճգ. աղ,
- 3 գլուխ սխտոր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ջրի մեջ լցնել կարմիր պղպեղը, դափնու տերևը, փոքր և մեծ սև կլոր բիբարները, աղը և դնել կրակին, որ եռա: Ջուրը թողնել, որ սառչի, այնուհետև ավելացնել ծեծած սխտորը: Զանգվածը խառնել, խոզի բուդը դնել մեջը և այդպես թողնել 2-3 օր սառնարանում: Հանել, չորացնել, ֆոլգայով փաթաթել, եփել ջեռոցում 150 աստիճան ջերմաստիճանում 5 ժամ: Պատառաքաղով ծակծկել, եթե պարզ ջուր դուրս գա, ուրեմն եփած է, իսկ եթե արյունաջուր, ապա թողեք մի քիչ էլ եփվի:
Մեկնաբանություններ
Ես էլ եմ այսպես պատրաստել, շատ համով է: Շնորհակալություն