Բացեք հիմա. ԹխվածքներԹխվածք Նեգրի Ժպիտ
Թխվածք Նեգրի Ժպիտ
Թխվածքներ

Թխվածք Նեգրի Ժպիտ

Նելլի 2010-12-26 19231 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 400 գր. ալյուր,
  • 200 գր. շաքարի փոշի,
  • 6 դեղնուց
  • 2-3 ճգ. կակաո,
  • 1 թգ, սոդա,
  • 1 ճգ. քացախ,
  • 150-200 մլ. կաթ:
  • Կրեմի համար`
  • 6 ձվի սպիտակուց,
  • 200 գր. շաքարավազ,
  • 1 տուփ վանիլ:
  • Գլազուրի համար`
  • 200 գր, շոկոլադ,
  • 100 մլ սերուցք,
  • 50 գր. կարագ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Շաքարի փոշին ձեռքով հարել դեղնուցի հետ, 20 րոպե հարելուց հետո ավելացնել ալյուրը, սոդան, կակաոն և հարել այնքան մինչև ստացվի միասեռ զանգված: Եփել ջեռոցում 200 աստիճան ջերմաստիճանում 20 րոպե:
Քայլ 2
Կրեմի համար ձվի սպիատակուցը դնել կաթսայի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա (մարմանդ կրակի տակ) և դանդաղ հարել հարիչով 20 րոպե, այդ ընթացքում աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Այնուհետև թողնել, որ սառչի և քսել խմորի վրա:
Քայլ 3
Գլազուրի համար սերուցքը տաքացնել, վրան ավելացնել մանրացված շոկոլադը և կարագը: Խառնել, որպեսզի լինի միասեռ: Այնուհետև զգուշությամբ քսել թխվածքի վրա:

Մեկնաբանություններ

Լիանա 2013-02-04

Ես պատրաստեցի և ասեմ ,որ իրոք խմորը շատ պինդ է ստացվել:

Լուսինե 2013-02-01

Ես պատրաստեցի, կրեմը արտակարգ էր ստացվել․ բայց խմորը շատ պինդ էր, ի դեպ բոլոր բաղադրամասերը կշռել եմ խոհանոցային կշեռքով )

ՄԱՐԳԱՐԻՏԱ 2012-12-27

Կլասս

Լուսինե 2012-12-14

Ինձ կասեք սերուցքը դա որն է?

Նելլի 2010-12-29

Կներեք ես մոռացել էի գրել, դեղնուցը հարելուց հետո ավելացնել կաթը, իսկ սոդան նախապես քացախի մեջ հարել և լցնել խմորի վրա:

Մարիամ 2010-12-29

Բաղադրության մեջ նշված է քացախ և կաթ, իսկ պատրաստման եղանակում ասված չէ` երբ օգտագործել դրանք:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 143 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր