Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե տորթ
Շոկոլադե տորթ
Թխվածքներ

Շոկոլադե տորթ

Սոնա 2010-12-25 2953 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 1 ձվի դեղնուց,
  • 5 ճգ. կակաո,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • 150 գր, կարագ,
  • 250 գր. ալյուր,
  • 1 ճգ. թթվասեր կամ ջուր,
  • կես թգ. սոդա,
  • մի քիչ վանիլին, մի քիչ աղ:
  • Կրեմի համար`
  • 500 գր. թթվասեր,
  • 3 ճգ. կակաո,
  • 1 բաժակ շաքարավազ,
  • վանիլին:
  • Գլազուրի համար`
  • 4 ճգ. կակաո,
  • 5 ճգ. շաքարավազ,
  • 4 ճգ. թթվասեր,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար կարագը քերիչով անցկացնել, ավելացնել դեղնուցը, կակաոն, շաքարավազը, թթվասրը, վանիլինը, աղը և լավ խառնել: Այնուհետև ալյուրի հետ խառնել սոդան և լցնել խմորի վրա և շարունակել խառնելը: Այն բաժանել 3 մասի:
Քայլ 2
Յուրաքանչյուր խմորը գռտնակով բացել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և դնել սառնարանում, որպեսզի մի քիչ սառչի:
Քայլ 4
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, դնել մարմանդ կրակի վրա, եփել մինչև եռալը:

Մեկնաբանություններ

Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 19 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր