Շոկոլադե տորթ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 1 ձվի դեղնուց,
- 5 ճգ. կակաո,
- 1 բաժակ շաքարավազ,
- 150 գր, կարագ,
- 250 գր. ալյուր,
- 1 ճգ. թթվասեր կամ ջուր,
- կես թգ. սոդա,
- մի քիչ վանիլին, մի քիչ աղ:
- Կրեմի համար`
- 500 գր. թթվասեր,
- 3 ճգ. կակաո,
- 1 բաժակ շաքարավազ,
- վանիլին:
- Գլազուրի համար`
- 4 ճգ. կակաո,
- 5 ճգ. շաքարավազ,
- 4 ճգ. թթվասեր,
- վանիլին:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի համար կարագը քերիչով անցկացնել, ավելացնել դեղնուցը, կակաոն, շաքարավազը, թթվասրը, վանիլինը, աղը և լավ խառնել: Այնուհետև ալյուրի հետ խառնել սոդան և լցնել խմորի վրա և շարունակել խառնելը: Այն բաժանել 3 մասի:
Քայլ 2
Յուրաքանչյուր խմորը գռտնակով բացել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 10-15 րոպե:
Քայլ 3
Կրեմի համար թթվասերը, կակաոն, շաքարավազը և վանիլինը խառնել իրար և դնել սառնարանում, որպեսզի մի քիչ սառչի:
Քայլ 4
Գլազուրի համար բոլոր բաղադրիչները միասին խառնել, դնել մարմանդ կրակի վրա, եփել մինչև եռալը:
Մեկնաբանություններ
Դեռ հրապարակված մեկնաբանություն չկա։ Կարող եք թողնել առաջինը։