Տորթ Կապուչինո
Բաղադրությունը
- Խմոր`
- 200գր. շոկոլադ
- 175 գր. կարագ
- 4 ձու
- 125գր. շաքարավազ
- 1 վանիլին
- շատ քիչ աղ,
- 1 թգ. սոդա
- 125 գր. ալյուր
- 25 գր. կապուչինո սուրճ
- Միջուկ`
- 10 գր, կապուչինո սուրճ
- 150 մլ տաք ջուր,
- 200գր. շոկոլադ:
- Կրեմ`
- 1 տուփ խտացրած կաթ,
- 150 գր, կարագ,
- վանիլին:
- Գլազուր`
- 200 գր. սերուցք,
- 200 գր. շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սառչի: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի.մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված:
Քայլ 2
Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվե խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:
Քայլ 3
Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջ լցնել կամուչինոն և շոկոլադը մանրացված: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:
Քայլ 4
Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին:Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:
Քայլ 5
Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրակին այնքան, մինչև շոկոլադը կհալչի: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:
Մեկնաբանություններ
շատ համեղ էր
հաաամովա
Ինձ մոտ Խմորը չստացվեց(((((((
Շատ համեղ տորթ Է:
Շաաատ լավն է, համով է: