Բացեք հիմա. ԹխվածքներՏորթ Սնիկերս
Տորթ Սնիկերս
Թխվածքներ

Տորթ Սնիկերս

Գայանե 2010-12-21 11732 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • Խմոր`
  • 5 ձու
  • 1 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ալյուր
  • վանիլ,
  • 2 ճգ. կաթ
  • 70-100 գր. շոկոլադ:
  • Կրեմ 1`
  • 400 մլ. սերուցք,
  • 3 ճգ. շաքարավազ,
  • Կերմ 2`
  • 2/3 եփած խտացրած կաթ,
  • 100 գր. փափկեցված կարագ,
  • 80-100 գր. մանրացված ֆիստուշկա:
  • Գլազուր`
  • 100 գր. շոկոլադ,
  • 2 ճգ. կաթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլի հետ: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթը և խառնել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այն լցնել դեղնուցի վրա և լավ խառնել: Սպիտակուցը առանձին լավ հարել, ավելացնել դեղնուցի վրա, աստիճանաբար լցնել ալյուրը և խառնել: Կաթսան կարագով պատել, այնուհետև ալյուր շաղ տալ: Խմորը լցնել մեջը և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 25-35 րոպե: Երբ խմորը պատրաստ կլինի, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երկու մասի:
Քայլ 2
Առաջին կրեմի համար սերուցքը լավ հարել շաքարավազի հետ և դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 3
Երկրորդ կրեմի համար կարագը լավ հարել, ավելացնել խտացրած կաթը, այնուհետև ֆիստուշկան և շարունակել հարել մինչև դառա միասեռ:
Քայլ 4
Գլազուրի համար շոկոլադը գոլորշու վրա հալեցնել, ավելացնել կաթը, լավ խառնել, այնուհետև թողնել, որ սառչի:
Քայլ 5
Առաջին խմորի վրա քսել սերուցքից պատրաստված կրեմը, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի 15 րոպե: Հանել սառնարանից, վրան քսել երկրորդ կրեմը, այնուհետև վրան դնել հաջորդ խմորը, իսկ վերջում գլազուրով պատել տորթը:

Մեկնաբանություններ

էմմա 2012-10-31

սիրունա ու կարծում եմ ,որ համեղ էլ կլինի

Անի 2011-12-17

Շատ լավ ռեցեպտ է

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 71 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր