Բացեք հիմա. ԹխվածքներՄրջնաբույն
Մրջնաբույն
Թխվածքներ

Մրջնաբույն

Ցողիկ 2010-12-07 10255 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • Խմոր`
  • 6 ճգ. կաթ,
  • 100 գր. կարագ,
  • 1 հատ ձու,
  • 100 գր. շաքարավազ,
  • 1 տուփ վանիլի փոշի,
  • կես թգ. սոդա,
  • 330 գր. ալյուր:
  • Կրեմ`
  • 1 տուփ եփած խտացրած կաթ,
  • 100 գր. կեղևահանված արևածաղիկ (ոչ բոված)

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Կաթը, կարագը, ձուն, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել, ավելացնել սոդան, այնուհետև ալյուրը աստիճանաբար և խառնել:
Քայլ 2
Խմորը բաժանել 4 մասի և դնել սառնախցիկում 4 ժամ: ԽմորնՍառնախցիկից հանելուց հետո խմորները քերիչի խոշոր մասով քերել և բովել գազօջախի վրա:
Քայլ 3
Այնուհետև բովել արևածաղիկը: Արևածաղիկը և բովված խմորը միասին խառնել և ավելացնել խտացրած կաթը և շարունակել խառնել այնքան, մինչև կդառնա միասեռ:
Քայլ 4
Այս զանգվածին տալ տորթի տեսք և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Կարող եք զարդարել քերած շոկոլադով:

Մեկնաբանություններ

Սոնա 2013-10-04

Շատ լավ ռեցեպտ է :Ես մի քանի անգամ արդեն պատրաստում եմ այս բաղադրատոմսով,և շատ համեղ է ստացվում,ի միջի այլոց խտացրած կաթը ես ինքս եմ պատրաստում (350գրամ կաթի մեջ լցնում եմ 6ճաշի գդալ շաքարավազ,կակաո և այնքան եմ խառնում,մինչև պնդանա),կրեմի մեջ եթե 50գրամ կարագ ավելացնեք,ավելի համեղ կստցվի

Նաիրա 2012-11-28

իմ բաղադրատոմսը առանց կաթի է, սա ավելի լավն է

accountant333@mail.ru 2011-12-29

շատ պրակտիկ համով ռեցեպտ է , շնորակալություն

Սիլվա 2011-10-09

կարծում եմ համով է

Մելինե 2011-04-12

Ես ինքս փորձեցի, շատ համեղ էր: Շնորհակալություն բաղադրատոմսի համար:

Վարսիկ 2010-12-14

Մրջնաբույն միշտ թխել եմ առանց արևածաղիկի։ Նորույթ է ինձ համար՝ կփորձեմ։ Շնորհակալություն։

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 73 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր