Մրջնաբույն
Բաղադրությունը
- Խմոր`
- 6 ճգ. կաթ,
- 100 գր. կարագ,
- 1 հատ ձու,
- 100 գր. շաքարավազ,
- 1 տուփ վանիլի փոշի,
- կես թգ. սոդա,
- 330 գր. ալյուր:
- Կրեմ`
- 1 տուփ եփած խտացրած կաթ,
- 100 գր. կեղևահանված արևածաղիկ (ոչ բոված)
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Կաթը, կարագը, ձուն, շաքարավազը և վանիլի փոշին լավ հարել, ավելացնել սոդան, այնուհետև ալյուրը աստիճանաբար և խառնել:
Քայլ 2
Խմորը բաժանել 4 մասի և դնել սառնախցիկում 4 ժամ: ԽմորնՍառնախցիկից հանելուց հետո խմորները քերիչի խոշոր մասով քերել և բովել գազօջախի վրա:
Քայլ 3
Այնուհետև բովել արևածաղիկը: Արևածաղիկը և բովված խմորը միասին խառնել և ավելացնել խտացրած կաթը և շարունակել խառնել այնքան, մինչև կդառնա միասեռ:
Քայլ 4
Այս զանգվածին տալ տորթի տեսք և դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Կարող եք զարդարել քերած շոկոլադով:
Մեկնաբանություններ
Շատ լավ ռեցեպտ է :Ես մի քանի անգամ արդեն պատրաստում եմ այս բաղադրատոմսով,և շատ համեղ է ստացվում,ի միջի այլոց խտացրած կաթը ես ինքս եմ պատրաստում (350գրամ կաթի մեջ լցնում եմ 6ճաշի գդալ շաքարավազ,կակաո և այնքան եմ խառնում,մինչև պնդանա),կրեմի մեջ եթե 50գրամ կարագ ավելացնեք,ավելի համեղ կստցվի
իմ բաղադրատոմսը առանց կաթի է, սա ավելի լավն է
շատ պրակտիկ համով ռեցեպտ է , շնորակալություն
կարծում եմ համով է
Ես ինքս փորձեցի, շատ համեղ էր: Շնորհակալություն բաղադրատոմսի համար:
Մրջնաբույն միշտ թխել եմ առանց արևածաղիկի։ Նորույթ է ինձ համար՝ կփորձեմ։ Շնորհակալություն։