Տորթ Մարկիզ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 3 հատ ձու,
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 տուփ վանիլի փոշի,
- 0,5լ. կեֆիր,
- 250 գր կարագ,
- 100 գր. կակաո
- 3 բաժակ ալյուր,
- 1 ճգ. լիմոնի հյութ,
- 1 թգ. սոդա:
- Կրեմի համար`
- 1 տուփ խտացրած կաթ,
- 150-200 գրամ կարագ,
- 2 ճգ. կակաո,
- մի քիչ ջուր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն, շաքարավազը և վանի փոշին հարիչով լավ հարել, ավելացնել կեֆիրը, կարագը, կակաոն և ալյուրը աստիճանաբար և շարունակել հարելը:
Քայլ 2
Այնուհետև դնել սառնարանում, որպեսզի սառչի 40 րոպե: Սառնարանից հանել խմորը, վրան ավելացնել սոդան, նախապես լիմոնի հյութի մեջ լուծված և հարել հարիչով: Խմորը բաժանել 3 մասի և եփել ջեռոցում 15-20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 3
Կրեմի համար կարագը լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը, այնուհետև կակաոն: Վերջում մի քիչ ջուր ավելացնել և շարունակել լավ հարելը:
Քայլ 4
Թխվածքը կարող եք զարդարել մանրացված շոկոլադով:
Մեկնաբանություններ
Հետքրքիր բաղադրատոմս է, անպայման մոտ օրերս կփորձեմ:Ավելացնեմ, որ կարելի է տորթը նաև թարմ մրգերով ու դոնդողով զարդարել:
Տորթ Մարկիզի վերաբերյալ-ռեցեպտը հասկանալի է,միայն նկարում վերին շերտը չհասկացա, թե ինչով է զարդարված, մանրացված շոկոլադ որ հաստատ չէ,բայց ավելի օրիգինալ է ու ավելի գեղեցիկ, հա մի հարց էլ ունեմ, իսկ կարելի է կարագը փոխարինել մարգարինով,ասենք NAZ-ով: Նախապես շնորհակալություն: