Ելակով թխվածք
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 100 գր. շաքարավազ,
- 100 գր կարագ,
- 0,5 բաժակ թթվասեր,
- 1,5 բաժակ ալյուր,
- 1 թգ սոդա:
- ՄԻջուկի համար`
- 500 գր. թարմ կամ սառեցված ելակ,
- 1 բաժակ թթվասեր,
- 1 ձու,
- 1 բաժակ շաքարավազ,
- 2 ճգ. ալյուր:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը և շաքարավազը, լավ խառնելուց հետո ավելացնել ալյուրը և սոդան:
Քայլ 2
Խմորը դնել տակդիրի մեջ, վրան շարել ելակները: Այնուհետև թթվասերը, ձուն, շաքարավազը, ալյուրը միասին խառնել և ավելացնել ելակի վրա: Եփել ջեռոցում 50 րոպե180 ջերմաստիճանում : Կարող եք մատուցել և սուրճի, և թեյի հետ:
Մեկնաբանություններ
Կլասս
Սարքեցի, բայց մի քիչ տարօրինակ ստացվեց, մեյտեղը շատ համեղ էր, իսկ կողքերը սուխարիի նման չորացած: Ի՞նչն էր պատճառը: