Համեղ Ռուլետ
Բաղադրությունը
- 200 գր. շաքարավազ,
- 200 գր. ալյուր,
- 6 հատ ձու,
- 1 տուփ վանիլի փոշի,
- 1 թգ. սոդա,
- 1 պտղունց աղ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն լավ հարել, ընթացքում քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը, վանիլի փոշին, աղը և շարունակել բոլորը միասին հարել մի քանի րոպե: Ալյուրի մեջ լցնել սոդան, լավ խառնել և ավելացնել վերոնշյալ խառնուրդին և խառնել: Տակդիրի մեջ կալկա դնել, վրան ձեթ քսել, խմորը դնել մեջը և հավասարեցնել: Եփել ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Թեյի սրբիչի վրա շաքարավազ ցանել, այնուհետև տաք խմորը դնել սրբիչին: Հետո սրբիչի օգնությամբ զգուշությամբ փաթաթել և տալ ռուլետի տեսք: Պատրաստել այնպիսի կրեմ, որը ցանկանում եք:
Մեկնաբանություններ
Շնորհակալություն ձեզ, շահ համեղ էր:
Շատ լավ ե ստացվել ինձ մոտ, ես փորձել եմ..
Հիանալի է ստացվել: