Բացեք հիմա. ԹխվածքներՀամեղ Ռուլետ
Համեղ Ռուլետ
Թխվածքներ

Համեղ Ռուլետ

Գոհար 2010-11-09 8351 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • 200 գր. շաքարավազ,
  • 200 գր. ալյուր,
  • 6 հատ ձու,
  • 1 տուփ վանիլի փոշի,
  • 1 թգ. սոդա,
  • 1 պտղունց աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Ձուն լավ հարել, ընթացքում քիչ-քիչ ավելացնելով շաքարավազը, վանիլի փոշին, աղը և շարունակել բոլորը միասին հարել մի քանի րոպե: Ալյուրի մեջ լցնել սոդան, լավ խառնել և ավելացնել վերոնշյալ խառնուրդին և խառնել: Տակդիրի մեջ կալկա դնել, վրան ձեթ քսել, խմորը դնել մեջը և հավասարեցնել: Եփել ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում:
Քայլ 2
Թեյի սրբիչի վրա շաքարավազ ցանել, այնուհետև տաք խմորը դնել սրբիչին: Հետո սրբիչի օգնությամբ զգուշությամբ փաթաթել և տալ ռուլետի տեսք: Պատրաստել այնպիսի կրեմ, որը ցանկանում եք:

Մեկնաբանություններ

Մանյա 2012-04-09

Շնորհակալություն ձեզ, շահ համեղ էր:

Քրիստինե 2011-06-10

Շատ լավ ե ստացվել ինձ մոտ, ես փորձել եմ..

Քրիստինե 2010-12-29

Հիանալի է ստացվել:

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 63 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր