Կրտոֆիլով, ոլոռով և վիտչինայով ուտեստ
Բաղադրությունը
- 8 հատ ձու
- 150 մլ կաթ կամ սերուցք
- 4 խաշած կարտոֆիլ
- 150 գր. պահածոյացված ոլոռ
- 200 գր. վիտչինա
- 1 սոխ
- 100 գր, պանիր
- ձեթ,
- աղ, սև բիբար:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
1. Պահածոյացված ոլոռը քամել, որպեսզի ջրային զանգվածը դուրս գա:
Քայլ 2
2. Կարտոֆիլը և վիտչինան խորանարդաձև կտրատել:
Քայլ 3
3. Սոխը մանր կտրատել, տապակել ձեթի մեջ, ավելացնել ոլոռը, կարտոֆիլը, վիտչինան և եփել մի քանի րոպե:
Քայլ 4
4. Ձուն հարել կաթի հետ, համեմել աղով, սև բիբարով, ավելացնել քերած պանիրը և խառնելԼ
Քայլ 5
5. Տակդիրը ձեթով պատել, մեջ դնել ոլոռից, վիտչինայից պատաստված խառնուրդը, այնուհետև ավելացնել ձվից պատրաստված զանգվածը:
Քայլ 6
6. Եփել 20 րոպե, 180*С :
Մեկնաբանություններ
Շատ համեղ էր, փորձել եմ
Հետաքրքիր է երևում, կփորձեմ և կասեմ: