Բացեք հիմա. ԹխվածքներՉոկո Փայ
Չոկո Փայ
Թխվածքներ

Չոկո Փայ

Ելենա 2010-10-19 6562 դիտում 3.9 / 10

Բաղադրությունը

  • Խմորի համար`
  • 250 գր. ալյուր,
  • 120 գր. կարագ,
  • 100 գր. շաքարի փոշի,
  • 2 ձվի դեղնուց,
  • 2 ճգ. սառը կաթ կամ ջուր,
  • 1 տուփ վանիլի փոշի:
  • Սուֆլեի համար`
  • 2 ձվի սպիտակուց,
  • 1 ճգ. ժելատին:
  • Գլազուրի համար`
  • 1 տուփ սև շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Խմորի համար փափկեցված կարագը, շաքարավազը, վանիլի փոշին հարել հարիչով, այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Հետո ավելացնել ձվի դեղնուցները, կարագը և կրկին խառնել: Խմորը լցնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել` տալով երշիկի տեսք: Այնուհետև խմորը դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Հանելուց հետո կլոր-կլոր կտրատել, դնել ձեթով պատած թավայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե (նախորոք ջեռոցը տաքացնել):
Քայլ 2
Սուֆլեի համար ձվի սպիտակուցները լավ հարել, որպեսզի դառնա բեզե:
Քայլ 3
1 ճգ. ժելատինը խառնել 1/3 բաժակ սառը ջրի հետ և այդպես թողնել կես ժամ: Այնուհետև եփել կրակր վրա այնքան, մինչև եռա:
Քայլ 4
Երբ ժելատինը սառչի լցնել բեզեի վրա և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Իսկ հետո դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 5
Երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն, վրան սուֆլե քսել և դնել նորից սառնարան, սառչելուց հետո դուրս հանել սառնարանից և վրան դնել երկրորդ թխվածքաբլիթը:
Քայլ 6
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև թխվածքաբլիթները թաթախել գլազուրի մեջ երկու կողմերից:
Քայլ 7
Դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:

Մեկնաբանություններ

ԱՆՆԱ 2011-01-19

Ինձ համար հարցական մնաց. սուֆլեի մեջ շաքարավազ չկար?

ԱՆԻ 2011-01-16

Վայ, էն ինչքան անտանելի համ ու հոտ ուներ, որ հիշում եմ...

Գնահատել բաղադրատոմսը

1.9 / 5 56 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր