Չոկո Փայ
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 250 գր. ալյուր,
- 120 գր. կարագ,
- 100 գր. շաքարի փոշի,
- 2 ձվի դեղնուց,
- 2 ճգ. սառը կաթ կամ ջուր,
- 1 տուփ վանիլի փոշի:
- Սուֆլեի համար`
- 2 ձվի սպիտակուց,
- 1 ճգ. ժելատին:
- Գլազուրի համար`
- 1 տուփ սև շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի համար փափկեցված կարագը, շաքարավազը, վանիլի փոշին հարել հարիչով, այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Հետո ավելացնել ձվի դեղնուցները, կարագը և կրկին խառնել: Խմորը լցնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և փաթաթել` տալով երշիկի տեսք: Այնուհետև խմորը դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Հանելուց հետո կլոր-կլոր կտրատել, դնել ձեթով պատած թավայի մեջ և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 15 րոպե (նախորոք ջեռոցը տաքացնել):
Քայլ 2
Սուֆլեի համար ձվի սպիտակուցները լավ հարել, որպեսզի դառնա բեզե:
Քայլ 3
1 ճգ. ժելատինը խառնել 1/3 բաժակ սառը ջրի հետ և այդպես թողնել կես ժամ: Այնուհետև եփել կրակր վրա այնքան, մինչև եռա:
Քայլ 4
Երբ ժելատինը սառչի լցնել բեզեի վրա և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Իսկ հետո դնել սառնարանում, որ սառչի:
Քայլ 5
Երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն, վրան սուֆլե քսել և դնել նորից սառնարան, սառչելուց հետո դուրս հանել սառնարանից և վրան դնել երկրորդ թխվածքաբլիթը:
Քայլ 6
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև թխվածքաբլիթները թաթախել գլազուրի մեջ երկու կողմերից:
Քայլ 7
Դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:
Մեկնաբանություններ
Ինձ համար հարցական մնաց. սուֆլեի մեջ շաքարավազ չկար?
Վայ, էն ինչքան անտանելի համ ու հոտ ուներ, որ հիշում եմ...