Շոկոլադե Տորթ
Բաղադրությունը
- Նախապես պատրաստել կրեմը`
- 500 մլ. սերուցք 30%,
- 300 գր, շոկոլադ,
- 75 գր. կարագ:
- Խմորի համար`
- 100 գր. կարագ,
- 6 հատ ձու,
- 200 գր. շաքարավազ,
- 1 տուփ վանիլի փոշի,
- 150 գր. ալյուր,
- 100 գր. կրախմալ,
- 50 գր, կակաո:
- Զարդարելու համար`
- 200 գր. շոկոլադ,
- 1 ճգ. կակաո,
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Նախապես պատրաստել կրեմը` սերուցքը տաքացնել կաթսայի մեջ, այնուհետև վերցնել կրակից, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան մինչև կդառնա միասեռ: Այնուհետև թողնել, որ սառչի: Հետո վրան ավելացնել կարագը, սենյակային ջերմաստիճանի և հարիչով լավ հարել: Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Սառնարանից դուրս հանելուց հետո, նորից հարիչով հարել:
Քայլ 2
Խմորի պատրաստման համար ձուն լավ հարել հարիչով, այնուհետև շաքարավազի վրա ավելացնել վանիլի փոշին, խառնել և աստիճանաբար լցնել ձվի վրա և շարունակել լավ հարելը: Ալյուրի հետ խառնել կակաոն, կրախմալը և բաժանել երկու մասի, մի մասը լցնել ձվի վրա լավ հարել հարիչով (ամենացածր աստիճանի վրա), այնուհետև ավելացնել երկրորդ մասը և կրկին հարել այնքան, մինչև դառանա միասեռ: Կարագը հալեցնել գազօջախի վրա (ոչ տաք) և ավելացնել խմորի վրա և խառել:
Քայլ 3
Վերցնել 26 սմ. խորությամբ տարրա, մեջ կալկա դնել, որի մեջ լցնել խմորը: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 35-40 րոպե: Եփելուց հետո, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երեք մասի:
Քայլ 4
Խմորների վրա կրեմ անել և շարել միմյանց վրա:
Քայլ 5
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, այնուհետև քսել կլոր թղթի վրա, ծայրերը ազատ թողնել, մոտ մեկ սմ: Երբ գլազուրը կսառչի, բայց ոչ ամբողջովին, անհրաժեշտ է, որ դեռ փափուկ լինի, շրջել տորթի վրա: Տորթը դնել սառնարանում մի քանի րոպե, այնուհետև հանել սառնարանից և զգուշությամբ վրայից առանձնացնել թուղթը: Մատուցելիս վրան կակաո շաղ տալ:
Մեկնաբանություններ
Շատ լավ դրական կարծիք, կեցցես:
ախորժաբեր տեսք ունի
Արժե փորձել:
Նենց կուտեի...նյամ-նյամ!!!