Բացեք հիմա. ԹխվածքներՇոկոլադե Տորթ
Շոկոլադե Տորթ
Թխվածքներ

Շոկոլադե Տորթ

Գոհար 2010-10-05 10234 դիտում 4.5 / 10

Բաղադրությունը

  • Նախապես պատրաստել կրեմը`
  • 500 մլ. սերուցք 30%,
  • 300 գր, շոկոլադ,
  • 75 գր. կարագ:
  • Խմորի համար`
  • 100 գր. կարագ,
  • 6 հատ ձու,
  • 200 գր. շաքարավազ,
  • 1 տուփ վանիլի փոշի,
  • 150 գր. ալյուր,
  • 100 գր. կրախմալ,
  • 50 գր, կակաո:
  • Զարդարելու համար`
  • 200 գր. շոկոլադ,
  • 1 ճգ. կակաո,

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Նախապես պատրաստել կրեմը` սերուցքը տաքացնել կաթսայի մեջ, այնուհետև վերցնել կրակից, ավելացնել մանրացված շոկոլադը և խառնել այնքան մինչև կդառնա միասեռ: Այնուհետև թողնել, որ սառչի: Հետո վրան ավելացնել կարագը, սենյակային ջերմաստիճանի և հարիչով լավ հարել: Այնուհետև դնել սառնարանում, որ սառչի մի քանի ժամ: Սառնարանից դուրս հանելուց հետո, նորից հարիչով հարել:
Քայլ 2
Խմորի պատրաստման համար ձուն լավ հարել հարիչով, այնուհետև շաքարավազի վրա ավելացնել վանիլի փոշին, խառնել և աստիճանաբար լցնել ձվի վրա և շարունակել լավ հարելը: Ալյուրի հետ խառնել կակաոն, կրախմալը և բաժանել երկու մասի, մի մասը լցնել ձվի վրա լավ հարել հարիչով (ամենացածր աստիճանի վրա), այնուհետև ավելացնել երկրորդ մասը և կրկին հարել այնքան, մինչև դառանա միասեռ: Կարագը հալեցնել գազօջախի վրա (ոչ տաք) և ավելացնել խմորի վրա և խառել:
Քայլ 3
Վերցնել 26 սմ. խորությամբ տարրա, մեջ կալկա դնել, որի մեջ լցնել խմորը: Թխել 180 աստիճան ջերմաստիճանում 35-40 րոպե: Եփելուց հետո, թողնել, որ սառչի, այնուհետև բաժանել երեք մասի:
Քայլ 4
Խմորների վրա կրեմ անել և շարել միմյանց վրա:
Քայլ 5
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա, այնուհետև քսել կլոր թղթի վրա, ծայրերը ազատ թողնել, մոտ մեկ սմ: Երբ գլազուրը կսառչի, բայց ոչ ամբողջովին, անհրաժեշտ է, որ դեռ փափուկ լինի, շրջել տորթի վրա: Տորթը դնել սառնարանում մի քանի րոպե, այնուհետև հանել սառնարանից և զգուշությամբ վրայից առանձնացնել թուղթը: Մատուցելիս վրան կակաո շաղ տալ:

Մեկնաբանություններ

Անի 2012-08-10

Շատ լավ դրական կարծիք, կեցցես:

Անահիտ 2012-03-26

ախորժաբեր տեսք ունի

Լուսինե 2011-11-24

Արժե փորձել:

Գայանե 2010-10-06

Նենց կուտեի...նյամ-նյամ!!!

Գնահատել բաղադրատոմսը

2.3 / 5 93 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր