Էկլեր
Բաղադրությունը
- Խմորի համար`
- 1 բաժակ ջուր,
- 1 բաժակ ալյուր,
- 100 գր. կարագ,
- 4 հատ ձու,
- պտղունց աղ:
- Կրեմի համար`
- 2 բաժակ կաթ,
- 2 հատ ձու,
- 1 բաժակ շաքարավազ,
- 2 ճգ. ալյուր
- վանիլի փոշի,
- 100-200 գր. կարագ,
- 1 թգ. կակաո,
- մանրացված ընկույզ:
- Գլազուրի համար`
- սպիտակ շոկոլադ,
- կաթնային շոկոլադ,
- սև շոկոլադ,
- կարգ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Խմորի համար կաթսայի մեջ լցնել ջուրը, կարագը, աղը և դնել մարմանդ կրակի վրա, եփել այնքան, միչև կարագը կհալչի: Այնուհետը ավելացնել ալյուրը, արագորեն խառնել և վերցնել կրակից: Հետո թողնել, որ մի քիչ սառչի, որից հետո հատ - հատ ավելացնել ձվերը և ամեն անգամ լավ հարել հարիչով, որպեսզի խմորը դառնա միասեռ: Երբ խմորը պատրաստ կլինի, 1սմ հաստությամբ 10-12սմ երկարությամբ խմորներ պատրաստել և եփել նախապես տաքացված ջեռոցում, 180 աստիճան ջերմաստիճանում այնքան, մինչև խմորը կդառնա ոսկեգույն:
Քայլ 2
Կրեմի համար կաթը, ձուն, շաքարավազը, ալյուրը ձեռքով լավ հարել և եփել մարմանդ կրակի վրա: Եփելու ընթացքում անընդհատ խառնել: Երբ զանգվածը կխտանա, վերցնել կրակից և ավելացնել վանիլի փոշին: Կրեմի 1/3 մասը առանձնացնել, որի վրա ավելացնել կակաոն և լավ խառնել: Այնուհետև վրան 50 գր. կարագ դնել և հարիչով հարել, որպեսզի դառնա միասեռ:
Քայլ 3
Մնացած կրեմի վրա ավելացնել 100 գր. կարագ և նորից հարել հարիչով:
Քայլ 4
Կրեմի մի մասը առանձնացնել, վրան լցնել մանրացված ընկույզը և լավ խառնել:
Քայլ 5
Պատրաստեցինք երեք տեսակ կրեմ` կակաոյով, ընկույզով և վանիլային:
Քայլ 6
Էկլերների մի մասի մեջ թխվածքի համար նախատեսված ներարկիչի օգնությամբ լցնել կակաոյով կրեմը, մի մասի մեջ վանիլային, իսկ մյուսի մեջ ընույզի կրեմները:
Քայլ 7
Գլազուրի համար սպիտակ, կաթնային և սև շոկոլադները առանձին առանձին հալեցնել մի քիչ կարագի հետ գոլորշու վրա: Այնուհետև շոկոլադե էկլերները թաթախել սև շոկոլադե գլազուրի մեջ: Վանիլային էկլերները` սպիտակ շոկոլադե գլազուրի մեջ, իսկ ընույզե էկլերները` կաթնային շոկոլադե գլազուրի մեջ:
Քայլ 8
Թողնել, որ սառչի, այնուհետև մատուցել:
Քայլ 9
Բաղադրատոմսը վերցված է այս կայքից http://forum.say7.info/topic32079.html
Մեկնաբանություններ
i love this wed site so much i want you guys to email me recipes every day!