Լցոնված սմբուկ
Բաղադրությունը
- 500 գր. սմբուկ,
- 300 գր. տավարի աղացած միս,
- 250 գր. լոլիկ,
- 150 գր. սոխ,
- 100 գր. պանիր,
- 3 հատիկ սխտոր,
- աղ, պղպեղ, ձեթ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Սմբուկը մաքրել, բաժանել երկու մասի, յուրաքանչյուրի միջուկը դուրս հանել, աղ անել և այդպես թողնել 30 րոպե: Սմբուկի միջուկի մասը նույնպես աղ անել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և սխտորը մանր կտրատել: Լոլիկը կտրաել ոչ մեծ կտորներով:
Քայլ 2
Սոխը և սխտորը տապակել ձեթով, ավելացնել տավարի միսը և շարունակել տապակելը մինչև միսը եփի: Այնուհետև լցնել լոլիկը, սմբուկի միջուկը, համեմել աղով և պղպեղով: Կաթսայի մեջ դնել սմբուկները (որոնց միջուկները փորված, հանված էին), փորված հատվածում տեղադրել խառնուրդը և վերջում քերիչով անցկացված պանիրը շաղ տալ սմբուկի վրա: Եփել 180 ասիճան ջերմաստիճանում, 30-35 րոպե: Կարող եք զարդարել կանաչիով:
Մեկնաբանություններ
.............
Անի ջան ջեռոցում են պատրաստում:
Լցոնելուց հետո եփել կաթսայի մեջ? թե դնել ջեռոցի մեջ: Խնդրում եմ հուշեք
Շատ համովա, ախպարական խոհանոցում սա կոչվում է ղարնիարաղ: