Բացեք հիմա. ՃաշատեսակներԼցոնված սմբուկ
Լցոնված սմբուկ
Ճաշատեսակներ

Լցոնված սմբուկ

Անուշ 2010-05-02 7788 դիտում 4.3 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. սմբուկ,
  • 300 գր. տավարի աղացած միս,
  • 250 գր. լոլիկ,
  • 150 գր. սոխ,
  • 100 գր. պանիր,
  • 3 հատիկ սխտոր,
  • աղ, պղպեղ, ձեթ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Սմբուկը մաքրել, բաժանել երկու մասի, յուրաքանչյուրի միջուկը դուրս հանել, աղ անել և այդպես թողնել 30 րոպե: Սմբուկի միջուկի մասը նույնպես աղ անել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և սխտորը մանր կտրատել: Լոլիկը կտրաել ոչ մեծ կտորներով:
Քայլ 2
Սոխը և սխտորը տապակել ձեթով, ավելացնել տավարի միսը և շարունակել տապակելը մինչև միսը եփի: Այնուհետև լցնել լոլիկը, սմբուկի միջուկը, համեմել աղով և պղպեղով: Կաթսայի մեջ դնել սմբուկները (որոնց միջուկները փորված, հանված էին), փորված հատվածում տեղադրել խառնուրդը և վերջում քերիչով անցկացված պանիրը շաղ տալ սմբուկի վրա: Եփել 180 ասիճան ջերմաստիճանում, 30-35 րոպե: Կարող եք զարդարել կանաչիով:

Մեկնաբանություններ

Գայ 2013-08-28

.............

Լուիզա 2012-06-16

Անի ջան ջեռոցում են պատրաստում:

Անի 2012-06-16

Լցոնելուց հետո եփել կաթսայի մեջ? թե դնել ջեռոցի մեջ: Խնդրում եմ հուշեք

Աննա 2012-01-13

Շատ համովա, ախպարական խոհանոցում սա կոչվում է ղարնիարաղ:

Գնահատել բաղադրատոմսը

2.1 / 5 62 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր