Տորթ Կապրիզ
Բաղադրությունը
- Խմոր`
- 3ձու
- 0.5բժ շաքարավազ,
- 1թգ սոդա,
- 1ճգ մեղր,
- 1բժ ալյուր,
- կրեմ`
- 250գր կարագ
- 1տուփ եփած խտացրած կաթ,
- վանիլ:
Պատրաստման եղանակը
Քայլ 1
Ձուն շաքարավազով մոտ 10 րոպե հարել,ավելացնել մեղրը, սոդան: Անջատել հարիչը, լցնել ալյուրը և փայտե գդալով խառնել: Նախորոք տաքացնել ջեռոցը: Զանգվածը ցնել կալկայով պատած կաղապարի մեջ և թխել: Կրկնել 3 անգամ:
Քայլ 2
Խորհուրդ`
Քայլ 3
Լավ կլինի, որ կաղապարը կլոր լինի, տորթը ավելի գեղեցիկ կստացվի:
Քայլ 4
Կարող ենք շերտերի մեջտեղում բանան դնել:
Քայլ 5
Կրեմ`
Քայլ 6
Կարագը այնքան հարել մինչև սպիտակի ավելացնել խտացրած կաթը և վանիլը:
Քայլ 7
Բարի ախորժակ:
Մեկնաբանություններ
ո՞նց երեք անգամ կրկնեմ????
Շատ արագ պատրաստվող թխվածք է, ինձ շատ դուր եկավ:
Չե ջան ամեն անգամ նոր խմոր ենք պատրաստում:
Անմահական կլինի!!!Միայն մի բան չհասկացա?? Երեք անգամ կրկնել նշանակում էր երեք նոր խմոր, թե պատրաստին այդքան կբավականացնի, որ երեք անգամ կստացվի լցնել տապակ մեջ.....? Մերսի