Բացեք հիմա. ՃաշատեսակներՍնկով և զեյթունով փլավ
Սնկով և զեյթունով փլավ
Ճաշատեսակներ

Սնկով և զեյթունով փլավ

Գայանե 2010-09-14 2657 դիտում 4.4 / 10

Բաղադրությունը

  • 500 գր. շամպինիոն,
  • 400 գր, բրինձ,
  • 1-2 հատ սոխ,
  • 1-2 հատ գազար,
  • զեյթուն,
  • ձեթ,
  • համեմունքներ ըստ ճաշակի, աղ:

Պատրաստման եղանակը

Քայլ 1
Բրինձը լցնել ջրի մեջ և այդպես թողնել մեկ ժամ:
Քայլ 2
Շամպինիոնը կտրատել, տապակել ձեթի մեջ, այնուհետև ավելացնել մանրացված սոխը, բարակ, երկար կտրատված գազարը,երկու մասի բաժանված զեյթունը, համեմել աղով, սև պղպեղով և շարունակել եփել մի քանի րոպե:
Քայլ 3
Բրինձը ջրից քամել, տապակել ձեթի մեջ, համեմել աղով և ցանկալի համեմունքներով: Այնուհետև վրան լցնել եռացած ջուր այնքան, որ ջրային մասը 3-4 սմ բարձր լինի: Եփել 15-20 րոպե, մինչ բրիձը պատրաստ կլինի: Երբ բրինձը պատրաստ կլինի, ավելացնել պլովը, խառնել և մատուցել:

Մեկնաբանություններ

Ռադա 2010-09-15

Արագ, հեշտ ու շատ համեղ: Շնորհակալություն:

Գնահատել բաղադրատոմսը

2.2 / 5 10 քվե

Ընտրեք ձեր գնահատականը և օգնեք մյուսներին ավելի արագ գտնել սիրելի բաղադրատոմսերը։

1 աստղ = 2 միավոր, 5 աստղ = 10 միավոր